Կատարելագործված որոնում

«Ես մի զարկն եմ քո բազկի»

2011թ. մայիսի 5-ին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված հայոց հինավուրց քաղաքի՝ Շուշիի ազատագրման 19-ամյակին: Այս միջոցառումը կազմակերպել էր ՎՊՄԻ-ի վարժարանի պատմության ուսուցչուհի Հասմիկ Աղաջանյանը: Միջոցառմանը մասնակցում էին վարժարանի X և XI բնագիտական հոսքի աշակերտները: Միջոցառման հիմքում ընկած էր անսահման հայրենասիրությունը: Աշակերտները, հայ անվանի ազատամարտիկների կերպարով, գնում էին պատերազմ և իրականացնում Արցախ աշխարհի ազատագրման դարավոր երազանքը:
Հայ քաջորդիները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Աշոտ Ղուլյանը և մյուսները իրենց արյամբ են հեղում պատերազմի դաշտը, մեռնում և անմահանում:
Աշակերտները այս միջոցառումով ցույց տվեցին, որ «ուժեղինն է հայրենիքը, աշխարհը» և մենք՝ հայերս հաղթեցինք, քանզի «գիտենք մեռնել գիտակցված իմաստալից մահով և գիտենք մեռցնել»:
Նման միջոցառումները շատ գովելի են և խրախուսելի, քանզի կրկին անգամ հիշեցնում են մեր պատմության դաժան էջերը, որոնք, սակայն, մենք շրջանցել ենք պայքարի և փառավոր հաղթանակների գնով:


No comments:

Post a Comment