Կատարելագործված որոնում

Բոլորն էլ տեղեկացված են, որ դպրոցները երեխայակենտրոն են, վարժարանը հենց երեխայակենտրոն է, քանի որ դասերի ընթացքում երեխաները դասերը ներկայացնում են այնպես, ինչպես պատկերացնում են:
Աշակերտներին հարկավոր են հետաքրքիր դասեր, որտեղ նրանց մտքի թռիչքը ազատ է, և նրանք կարող ենք դասը ղեկավարել, դասը ներկայացնելով այնպես, ինչպես իրենք են նախագծել:
Հասարակագիտություն առարկայից  դասի թեման «Մոդա»-ն էր: Պետք է ներկայացնեին Armani ֆիրման, և նրանք մտածեցինպատրաստել մի հաղորդում, որտեղ հարցազրույց պետք է վերցնեին Armani ֆիրմայի գլխավոր տնօրեն Գրիգորիո Արմանիի հետ:
Սկսեցին այսպես.
-fasion tv-ի եթերում Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային ճանաչում վայելող Armani ֆիրմայի հագուստի տեսականին: Armani ֆիրման Ձեզ է առաջարկում իր լայն ընտրանին, որն ընդգրկում է տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված հագուստներ, ժամացույցներ, ակնոցներ, պայուսակներ, օծանելիքներ, ինչպես նաև լողազգեստներ:
Ներկայացրեցին Գրիգորիո Արմանիի կենսգրական որոշ տվյալներ, տաղավար հրավիրեցին Գրիգորիո Արմանիին և վերցրեցին էքսկլյուզիվ հարցազրույց: Ներկայեցրեցին վերջին գլուխգործոցը, ի դեպ պատրաստել էին թերթ Armani-ի նշանով, և ամրացրել էին  հագուստին  «Ես սիրում եմ Armani ֆիրման» գրվածքով թերթ:



10բ դասարանում հասարակագիտություն առարկայից ուսուցչուհի ընկ. Աղաջանյանի գլխավորությամբ ներկայացվեց <Ազգային տարազ> խորագրով դասը: Ներկայացվեց ինչպես հայկական այնպես էլ արտասահմանյան տարազի մասին: Դասի նպատակն էր ստուգել երեխաների երևակայական թռիչքը, տեսնել տարազները նրանց աչքերով, և որ ամենակարևորն է դասն անցկացնել յուրահատուկ և հետաքրքիր ձևով:
Հայկական տարազը ներկայացնելիս երեխաները ներկայացրին տիկնիկային թատրոն, որտեղ յուրաքանչյուրը ցանկանում էր ներկայացնել իր տարազի շքեղությունը:
Հայկական տարազը ներկայացնում էին' Պապիկյան Աստղիկը, Հովհաննիսյան Մանանան, Փոթինյան Ջուլիետան և Աղաջանյան Հարությունը:
Չինական տարազը ներկայացնելիս երեխաները մտահղացել էին <Արտերկիր tv>-ի եթերում Չինաստանի մշակույթի նախարարից վերցնել հարցազրույց:
Չինական տարազը ներկայացնում էին�' Սահակյան Սահականուշը, Մազմանյան Մանուշակը և Մանուկյան Գևորգը:
Եգիպտական մշակույթը ներկայացվեց իր յուրահատկությամբ և գեղեցկությամբ:
Եգիպտական տարազը ներկայացնում էին'  Բարսեղյան Լուսինեն, Գոգչյան Էլենան և Բալլույան Էրիկը:




Դասի ընթացքում կազմակերպվել էր տարազների ցուցահանդես:

2 comments:

  1. Շնորհավորում եմ Ձեզ շատ հետաքրքիր դաս անցկացնելու համար, քանի որ ոչ բոլոր դպրոցներում են անցկացվում այսպիսի հետաքրքիր և հրաշալի դասեր:

    ReplyDelete
  2. Անչափ հետաքրքիր է:

    ReplyDelete